Էջը պարունակում է տեղեկատվություն անվտանգության անհրաժեշտ նկատառումների վերաբերյալ՝ անկախ նրանից՝ զեղծարարության զոհ եք դարձել, թե փնտրում եք անվտանգության ապահովման միջոցներ։
Ինչպես պաշտպանեք Ձեզ
Քարտի անվտանգություն
- Թույլ մի տվեք այլ անձի օգտագործել Ձեր քարտը: Եթե կրեդիտ քարտը կամ բանկոմատային քարտը՝ Ձեր համաձայնությամբ կամ առանց Ձեր գիտության վերցրել է ընտանիքի մեկ այլ անդամ (ամուսին, երեխա, ծնող), ապա նրանց կատարած գնումների կամ այլ գործարքների համար պատասխանատվություն կրում եք Դուք
- Մի հաղորդեք Ձեր քարտին վերաբերող որևէ տեղեկություն` քարտի համարը, վավերականության ժամկետը կամ CVV տվյալները (քարտի դարձերեսին գրված եռանիշ անվտանգության կոդը) երրորդ անձանց՝ այդ թվում էլեկտրոնային փոստով: Հիշեք, որ Բանկը երբևէ չի խնդրի Ձեզ տրամադրել դրանք
- Վճարումներ կատարելիս քարտը Ձեր տեսադաշտից դուրս մի՛ թողեք, հատկապես՝ ռեստորաններում, սրճարաններում և լցակայաններում
- Ձեր ԱԾ-ն փոխելու դեպքում խուսափեք կրկնվող, հաջորդական նիշեր (օրինակ` 2222, 1234 և այլն) կամ հեշտ կռահելի անձնական տվյալներ (օրինակ` ծննդյան տարեթիվ, հեռախոսահամար) օգտագործելուց
- Մի պահեք Ձեր քարտը և ԱԾ-ն միասին, նույնիսկ եթե ԱԾ-ն քողարկված է հեռախոսահամարի ձևով, քանի որ այն հեշտությամբ կարելի է վերծանել
- Քարտը ստանալուն պես անպայման ստորագրեք քարտի դարձերեսին (կիրառելի է միայն կրեդիտ քարտերի համար)
Բանկոմատից օգտվելիս
- Եթե բանկոմատը, որից Դուք օգտվում եք, չունի թվերի վահանակի պաշտպանիչ ծածկ, Ձեր ԱԾ-ն մուտքագրելիս միշտ ձեռքով ծածկեք թվերի վահանակը՝ գաղտնիության ապահովման համար
- Եթե Ձեր քարտը բանկոմատ մուտք անելուց հետո կարծում եք, որ բանկոմատը խափանվել է կամ բանկոմատի վրա առկա է այլ սարք կամ գործիք, այդ մասին անհապաղ տեղեկացրեք Բանկին` մնալով բանկոմատի մոտ, եթե դա ապահով է
- Բանկոմատից օգտվելու ընթացքում զգուշացեք որևէ մեկի կողմից առաջարկվող օգնությունից, հատկապես, եթե օգնությունը Դուք չեք խնդրել
- Գործարքն ավարտելուց հետո աննկատ տեղավորե՛ք Ձեր գումարն ու քարտը՝ նախքան Բանկոմատից հեռանալը
- Ձեր Բանկոմատային քարտից կանխիկացումների մասին ծանուցումներ ստանալու համար ակտիվացրեք SMS ծառայությունը
Ինտերնետային գործարքներ կատարելիս
- Ինտերնետով որևէ գործարք կատարելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք գործարքի կատարման և վճարման պայմանները, մասնավորապես` մանր տառերով գրվածները
- Ինտերնետով որևէ գնում, հյուրանոցի կամ ավտոմեքենայի վարձակալության նախնական գրանցում կատարելուց առաջ ինտերնետում փնտրե՛ք Ձեր նախընտրած ապրանքին կամ ծառայությանը վերաբերող կարծիքներ կամ քննարկումներ՝ համոզվելու համար, որ վաճառող կողմը իսկապես կարող է տրամադրել ինտերնետային կայքում նկարագրված ապրանքը կամ ծառայությունը
- 3D Secure համակարգով գործարք կատարելիս՝ մինչ SMS հաղորդագրության միջոցով ծածկագիր պատվիրելը, անպայման ստուգե՛ք մասամբ քողարկված բջջային հեռախոսահամարը և համոզվեք, որ այն ճիշտ է արտացոլված
- Միշտ ստուգեք գործարքի գումարը և սպասարկման կետի անվանումը գործարքի մասին ծանուցող SMS հաղորդագրության մեջ և համոզվե՛ք, որ դրանք ճիշտ են արտացոլված
Հիշե՛ք
- Միշտ ստուգեք քարտ(եր)ի քաղվածք(ներ)ը հատկապես ճանապարհորդությունից հետո: Համեմատեք կատարված գնումների գումարները գործարքների կտրոնների հետ, ինչպես նաև բանկոմատային քարտով կատարված գործարքները քաղվածքում(ներ)ում նշված գործարքների գումարների հետ: Ձեր կողմից չլիազորված կամ անվավեր գործարքներ հայտնաբերելու դեպքում անհապաղ տեղեկացրեք Բանկին
- Ոչնչացրեք ֆինանսական փաստաթղթերը, ներառյալ վարկային և բանկոմատային քարտերի գործարքների անդորրագրերը, վարկային քարտի և բանկային հաշիվների քաղվածքները, եթե դրանք այլևս Ձեզ անհրաժեշտ չեն
- Ճանապարհորդելուց առաջ համոզվեք, որ Բանկին տրամադրել եք Ձեզ հետ հաղորդակցվելու թարմ տվյալներ, մասնավորապես՝ բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն
- Ուշադիր եղեք քարտի վավերականության ժամկետին: Եթե Դուք դեռ չեք ստացել Ձեր վերաթողարկված քարտը, կապ հաստատեք Բանկի հետ՝ նոր քարտ ստանալու նպատակով
- Ներբեռնեք հակավիրուսային ծրագրեր և դրանք պարբերաբար թարմացրեք, որպեսզի պաշտպանված լինեք վիրուսներից, վնասակար և տեղեկատվություն/տվյալներ գողանալու համար ստեղծված ծրագրերից
- Մշտապես թարմացրեք Ձեր բրաուզերը, քանի որ վերջինս լրացուցիչ անվտանգություն է ապահովում կեղծ կայքերից
- Մի բացեք էլեկտրոնային նամակներ կամ ներդիրներ անծանոթ աղբյուրներից
Հայտնեք զեղծարարության մասին
- Անմիջապես տեղեկացրեք Բանկին Ձեր քարտը գողանալու կամ կորցնելու, ինչպես նաև Ձեր քարտով կատարված գործարքի կապակցությամբ որևէ կասկած ունենալու դեպքերում:
- Եթե կասկածում եք, որ Ձեր քարտի ԱԾ-ն կամ որևէ այլ գաղտնի տեղեկատվություն (օրինակ՝ քարտի տվյալները) հայտնի է մեկ այլ անձի, անմիջապես տեղեկացրեք Բանկին:
- Անմիջապես կապ հաստատեք Բանկի հետ, եթե որևէ մեկը, ներկայանալով Բանկի անունից, պահանջում է Ձեզանից տրամադրել Ձեր քարտը, ԱԾ-ն կամ որևէ այլ անձնական տվյալը:
Կարևոր նշում. Ֆինանսական կազմակերպությունը պարտավոր է սպառողի հետ պայմանագիր կնքելիս վերջինիս տրամադրել Քարտերի օգտագործման անվտանգության կանոնները:
Այս էջի հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:
Վերջին թարմացման ամսաթիվը՝ 04.11.22, 07:45