Հիմնական բովանդակության սկիզբ

Գույքի ապահովագրություն

Պաշտպանեք Ձեր տունը և դրա ողջ պարունակությունը

Ապահովագրեք Ձեր տունը և ունեցվածքը

Բանկի կողմից տրամադրվող անշարժ գույքի ձեռքբերման/վերանորոգման վարկերի և անշարժ գույքի գրավով ապահովված անհատական վարկերի դեպքում գրավադրվող անշարժ գույքը կարող է ապահովագրվել նաև Բանկի միջոցով*:

 

Կարևոր է իմանալ

 
  • «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի վարկերով ձեռք բերված անշարժ գույքի համար վարկային պայմանագրի գործողության ընթացքում տարեկան ապահովագրության սակագինը կազմում է ապահովագրական գումարի 0.18%-ը։
  • «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից տրամադրած վարկով ձեռքբերված գույքը պետք է ապահովագրվի գույքի շուկայական ամբողջ արժեքի կամ դրա մի մասի չափով: Պետք է հաշվի առնել, որ ապահովագրական գումարը պետք է առնվազն հավասար լինի վարկի գումարին:
  • Գույքի արժեքի մի մասի չափով ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցումը կվճարվի ապահովագրական գումարի և գույքի ամբողջական շուկայական արժեքի համամասնությամբ:
  • Ապահովագրական պայմանագիր կնքելու համար պարտադիր չէ, որ Դուք լինեք գույքի սեփականատերը:
  • Նշված սակագները կիրառելի են այն ապահովագրական պայմանագրերի համար, որոնք կնքվել են «HSBC Բանկ Հայաստան»-ի միջոցով, որը հանդիսանում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի ապահովագրական գործակալ։ Խնդրում ենք հաշվի առնել, որ գույքի ապահովագրությունը «HSBC Բանկ Հայաստան»-ի միջոցով ձևակերպելը պարտադիր չէ: Դուք կարող եք ապահովագրական պայմանագիր կնքել Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերություններից որևէ մեկում:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Գույքի ապահովագրություն ձեռքբերելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

  • Ապահովադրի անձնագրի պատճեն 
  • Սեփականատիրոջ անձնագրի պատճեն, եթե սեփականատերը ապահովադիրը չէ 
  • Գույքի սեփականության վկայականի պատճեն 
  • Գույքի գնահատման հաշվետվության պատճեն (առկայության դեպքում), հակառակ դեպքում հիմք է ընդունվում գույքի շուկայական արժեքը:

 

Ապահովագրության լրացուցիչ պայմաններին ծանոթանալու համար այցելեք` Ingo Armenia | Գույք - Ingo Armenia.

 

 

Ինչպես դիմել

Մասնաճյուղում

Եկեք և մեզ հետ քննարկեք Ձեր անշարժ բնակելի գույքի ապահովագրության հետ կապված հարցերը:

Հեռախոսով

Զանգահարեք մեր Հեռախոսային բանկային գործառնությունների կենտրոն

+374 60 655 000 հեռախոսահամարով։

*Կարևոր նշում

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն գործում է որպես ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի գործակալ և տրամադրում է ապահովագրական ծառայություններ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի անունից և և վերջինիս կողմից սահմանված պայմաններով: Ապահովագրական հատուցում վճարելու պահանջները ենթակա են ներկայացման ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ–ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրում ապահովագրական հատուցումների վճարման հետ կապված:

Ձեր կարող են հետաքրքրել նաև

 

Ձեռք բերեք Ձեր երազանքների բնակարանը:

 

Անհրաժեշտ ապահովագրական փաթեթ վարորդների համար:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 19.06.23, 04:27

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 19.06.23, 04:27
Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։