Կարևոր տեղեկություններ
- Ժամկետային ավանդ ներդնելու ծառայությունը հասանելի է միայն Բանկի հաճախորդներին:
- Ավանդի հաշիվը բացվում է անվճար և ենթակա չէ սպասարկման վճարների գանձման ավանդի պայմանագրի գործողության ողջ ընթացքում:
- Ավանդային հաշիվը բացվում և համալրվում է ավանդի գումարով պայմանագրի կնքման պահին, Ինտերնետային բանկային ծառայությամբ բացելու պարագայում` հանձնարարականի հաստատման պահին:
- Ժամկետային ավանդ բացելու պահին Բանկի կողմից հաստատված տոկոսադրույքը մնում է անփոփոխ ավանդային պայմանագրի ընթացքում:
- Ֆիզիկական անձանց Ժամկետային ավանդները ենթակա են վերադարձման ավանդատուի առաջին իսկ պահանջով:
- Ավանդի ժամկետի ընթացքում ավանդի գումարի համալրում հնարավոր չէ իրականացնել:
- Ժամկետային ավանդի համար հաշվարկված տոկոսագումարների կապիտալացում տեղի չի ունենում:
- Ժամկետային ավանդի գործողության ընթացքում ավանդի գումարի մասնակի կամ ամբողջական դուրսգրումը կհամարվի ավանդի վաղաժամկետ դադարեցում:
- Քաղվածքների առաքման, ինչպես նաև քաղվածքների կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման համար Բանկը կարող է գանձել վճարներ` Բանկի ծառայությունների գործող սակագներին համապատասխան, որոնց կարող եք ծանոթանալ «Ծառայությունների սակագներ ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար» տեղեկատվական ամփոփագրում կամ Բանկի ինտերնետային կայքում:
- Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները արտարժույթով ավանդների տոկոսագումարները ըստ իրենց ցանկության և իրենց կողմից տրված գրավոր հանձնարարականի համաձայն կարող են ստանալ այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը, կամ ՀՀ դրամով:
- Երրորդ անձանց կողմից Ժամկետային ավանդի բացումը հնարավոր է միայն մինչև 18 տարեկան երեխայի անունով, ընդ որում մինչև 18 տարեկան երեխայի հաշվի առկայությունը պարտադիր է:
Թարմացվել է` 10.05.24, 03:35