Վարկային դիմումի մասին որոշման կայացման և վարկի տրամադրման ժամկետները
- Վարկային հայտի վերաբերյալ վերջնական որոշման կայացման և Հաճախորդին որոշման մասին տեղեկացնելու ժամկետը՝ Բանկի կողմից պահանջված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 2-5 աշխատանքային օրվա ընթացքում:
- Վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը՝ գրավի վկայականը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Տուգանային տոկոսադրույք և տույժեր
- Վարկի կամ տոկոսագումարների վճարումները ուշացնելու դեպքում ուշացված գումարի վրա կկիրառվի տուգանային տոկոսադրույք` 5% տարեկան գումարած վարկի անվանական տարեկան տոկոսադրույք:
- Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
Զգուշացում և կարևոր նշումներ
- Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ`օրական կտրվածքով, մեկ տարվա համար որպես հիմք ընդունելով 365 օրը կամ 366 օրը նահանջ տարվա պարագայում:
- Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Բանկն իրավունք ունի առանց դատարան դիմելու բռնագանձել և իրացնել գրավադրված գույքը և գրավի առարկայի իրացումից ստացված միջոցներն ուղղել վարկային պարտավորությունների մարմանը:
- Վարկառուի վարկային պարտավորությունները մարելու համար գրավի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել Վարկառուի այլ գույքի հաշվին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստր և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ:
- Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների գումարի վրա (ԱՄՆ դոլարով վարկերի համար):
- Բանկը վարկ տրամադրելու որոշումը կայացնում է իր հայեցողությամբ`հաշվի առնելով վարկային հայտի համապատասխանությունը տվյալ վարկատեսակի հայտարարված պայմաններին, ինչպես նաև գնահատելով այնպիսի էական հանգամանքներ, ինչպիսիք են հաճախորդի վարկարժանությունը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը, գրավադրվող գույքի իրացվելիությունը և այլ հանգամանքներ:
- Բանկն իր հայեցողությամբ կարող է պահանջել, որպեսզի Հաճախորդի պարտավորությունը ապահովված լինի երաշխավորությամբ՝ կախված ռիսկայնության գնահատման արդյունքներից:
- Վարկը տրամադրվում է միայն գրավի և ապահովագրության վկայականները/պայմանագրերը ներկայացնելուց հետո:
- Վարկը տրամադրվում է անկանխիկ:
- Անշարժ գույքի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կրում է Հաճախորդը:
- Վարկի դիմումը ընդունվում է Բանկի ցանկացած մասնաճյուղում/գրասենյակում:
- Վարկի հաստատման և տրամադրման համար Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերի ձեռք բերման և անհրաժեշտ գործարքների համար վճարվող ծախսերը կատարվում են Հաճախորդի կողմից և որևէ դեպքում չեն փոխհատուցվում Բանկի կողմից:
Վարկի հաստատման և մերժման չափանիշները
Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշներ
- Փաստաթղթավորված կայուն եկամուտ, որը համապատասխանում է տվյալ վարկատեսակի տրամադրման նվազագույն պահանջներին
- Դրական վարկային պատմություն, ըստ որի վերջին 12 ամիսների ընթացքում հաճախորդի բոլոր վարկերի գծով ուշացումների քանակը չպետք է գերազանցի Բանկի կողմից տվյալ պահին սահմանված առավելագույն շեմը
- Վարկային գործընթացի համար անհրաժեշտ լիարժեք փաստաթղթեր
Վարկի տրամադրման վերաբերյալ բացասական որոշման կայացման չափանիշներ
- Վարկը մարելու համար անբավարար կամ չփաստաթղթավորված եկամուտներ
- Վարկի ոչ նպատակային օգտագործում
- Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
- Բացասական վարկային պատմություն, ըստ որի վերջին 12 ամիսների ընթացքում հաճախորդի բոլոր վարկերի գծով ուշացումների քանակը գերազանցում է Բանկի կողմից տվյալ պահին սահմանված առավելագույն շեմը
- Հաճախորդի տարիքը չի համապատասխանում տվյալ վարկատեսակի տրամադրման համար Բանկի կողմից սահմանված չափանիշին
Ձեր վարկային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով Ձեր գույքը կարող է բռնագանձվել Բանկի կողմից:
Թարմացվել է` 20.08.21, 05:35